Մեքքայում մահմեդականների հաջի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2110-ի: Հաղորդագրությունը տարածվել է հաջի կազմակերպման ժամանակ անվտանգության խնդիրներին նվիրված՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հանդիպումից հետո: Այս մասին գրում է Slon.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր 1453 զոհի մասին, ինչը հրմշտոցի արդյունքում զոհերի թվի ռեկորդային ցուցանիշ է: Մինչ այդ 1990 թվականին 1426 մարդ էր զոհվել:
Միջադեպը տեղի էր ունեցել սեպտեբերի 24-ին, Մեքքայի Մինայի հովտում: Իրավապահների պարզաբանմամբ, ուխտագնացների երկու մեծ խմբեր, ուղղվելով տարբեր ուղղություններով, հանդիպել են մեկ փողոցում:





























