Հայաստանի բնակչությունն ամենից շատ վստահում է ռուսական ապրանքներին (հարցվածների 35%-ը): Այս մասին են վկայում «ԵԶԲ ինտեգրացիոն բարոմետր 2015» զեկույցի արդյունքները:

Այլ երկրների թվում Հայաստանում մեծ ժողովրդականություն են վայելում Գերմանիայից (25%) եւ ԱՄՆ-ից (18%) ապրանքները:

Հետազոտության համաձայն, Հայաստանում ամենաշատը վստահում են ԱՊՀ երկրներից ներկրված ապրանքներին (հարցվածների 36%-ը): Միաժամանակ, Եվրամիության ապրանքները նախընտրում է հարցվածների 33%-ը, 34%-ն էլ՝ այլ երկրներից երկրված ապրանքները: Հետազոտության համաձայն, նախորդ տարվա համեմատ, Հայաստանի բնակիչների շրջանում աճել է տեղական ապրանքների հանդեպ վստահությունը (ցուցանիշը 18%-ից հասել է 30%-ի):

Այս տարի հետազոտությանը մասնակցել է ավելի քան 11 հազար քաղաքացի տարածաշրջանի 9 երկրից՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից եւ Ուկրաինայից: