Ավստրալիայում ավարտվել է «արեւային» ավտոմեքենաների World Solar Challenge-2015 երկօրյա էկոլոգիական մրցարշավը: Մրցույթին մասնակցել են արեւի էներգիայով աշխատող 46 մեքենաներ 25 երկրներից:
Առաջին տեղը զբաղեցրել է Նիդեռլանդներից ժամանած Solar Team Twente թիմը: Երկրորդ տեղը բաժին է ընկել նույնպես հոլանդական Nuna թիմին: Երրորդ հորիզոնականում ամերիկյան Միչիգանից մրցարշավորդներն են, չորրորդ տեղում՝ բելգիական թիմը:
Ըստ NTDTV-ի, էկոլոգիական մրցարշավի հիմնական նպատակն է՝ երիտասարդ մասնագետներին խրախուսել շրջակա միջավայրի համար անվտանգ ավտոմեքենաներ ստեղծել: Մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:





























