Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպման ժամանակ հայտարել է հանրաքվե անցկացնելու մտադրության մասին՝ Հարավային Օսիան Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու հարցով:
Տիբիլովն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ վերամիավորումը «հարավօսական ժողովրդի դարավոր երազանքն է, որը 2 հարյուրամյակ շարունակ այդ գաղափարով դիմակայում է վրացական շովինիզմին եւ ֆաշիզմին»:
«Այսօր քաղաքական իրականությունն այնպիսին է, որ մենք կարող ենք պատմական ընտրություն կատարել: Պետք է վերամիավորվենք եղբայրական Ռուսաստանի հետ եւ երկար դարեր ապահովենք Հարավային Օսիայի ու նրա ժողովրդի անվտանգությունն ու զարգացումը»,- Տիբիլովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:





























