Անկարայի ահաբեկչությունն իրականացնողներից մեկը Յունուս Էմրե Ալագյոզն է եղել՝ «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունեցող մահապարտի եղբայրը, որը հուլիսի 20-ին իրեն պայթեցրել է Շանլըուրֆա նահանգում: Այս մասին ասված է Թուրքիայի դատախազության տարածած հաղորդագրությունում:

«Պարզվել է, որ մահապարտ-ահաբեկիչներից մեկը Յունուս Էմրե Ալագյոզն է: Երկրորդ մահապարտի ինքնությունը պարզվում է: Պարզվել է նաեւ, որ նա Թուրքիա է ժամանել հարեւան երկրներից մեկից, հարավային սահմանով»,- ասված է հայտարարությունում:

Գերատեսչությունը նաեւ հաղորդել է, որ ահաբեկչությանը մասնակցության մեջ կասկածվողներից «1.5 տոննա ամոնյակի նատրիտ եւ 10 մահապարտի բաճկոն են առգրավել»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախօրեին հայտնի դարձավ, որ Ստամբուլում հաաահաբեկչական շրջայցի ընթացքում ոստիկանները շուրջ 50 օտարերկրյա քաղաքացու է ձերբակալել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի կենտրոնում որոտացած երկու պայթյունները 102 մարդու կյանք են խլել: