Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կգլխավորի «Ոչ»-ի շտաբը:

Հայ Ազգային Կոնգրեսի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության` «ՈՉ»-ի համատեղ շտաբի կազմը եւ կառուցվածքը.

Շտաբի ղեկավար` Լեւոն Զուրաբյան

• Շտաբի կազմը`Արամ Մանուկյան, Ստեփան Մինասյան, Սամվել Աբրահամյան, Գագիկ Ջհանգիրյան, Ավետիս Ավագյան, Արայիկ Կտիկյան, Արման Մուսինյան, Վահագն Խաչատրյան, Վլադիմիր Կարապետյան, Ռոլանդ Ավետիսյան, Աշոտ Սարգսյան, Ռուդիկ Աթաբեկյան, Արշակ Բանուչյան, Վահան Վարդապետյան, Գեղամ Բաբայան, Սարգիս Թամազյան, Արեգ Գեւորգյան, Արամ Մանուկյան, Գեւորգ Գեւորգյան:

• Համատեղ շտաբի կառուցվածքը եւ պատասխանատուները`

ա) Տարածքային շտաբների գործողությունների համակարգման, ՏԸՀ

անդամների եւ վստահված անձանց ընտրության եւ նշանակման – Ավետիս

Ավագյան (Կոնգրես), Արայիկ Կտիկյան (ՀԺԿ)

բ) Քարոզչության կազմակերպման եւ լրատվության – Արման Մուսինյան (Կոնգրես), Ռոլանդ Ավետիսյան (ՀԺԿ)

գ) Իրավական ապահովման – Գագիկ Ջհանգիրյան (Կոնգրես), Ռուդիկ Աթաբեկյան (ՀԺԿ)

դ) Հանրային միջոցառումների կազմակերպման – Արեգ Գեւորգյան (Կոնգրես), Գեղամ Բաբայան (ՀԺԿ)

ե) Միջազգային կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությունների հետ կապերի – Վլադիմիր Կարապետյան (Կոնգրես), Արամ Մանուկյան (ՀԺԿ)

զ) Կազմակերպական – Գեւորգ Գեւորգյան (Կոնգրես)

Հանրաքվեի գործընթացում Հայ Ազգային Կոնգրեսի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության բոլոր տարածքային կառույցները հանդես են գալիս որպես «ՈՉ»-ի համատեղ շտաբի տարածքային շտաբներ, իսկ տարածքային կառույցների ղեկավարները նշանակվել են տարածքային շտաբների համանախագահներ: