Հայաստանում ներդրումային սովէ  նկատվում։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է տնտեսագետ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

«Բոլորին հայտնի մի շարք պատճառներով» ներդրողները չեն ցանկանում նոր միջոցներ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ։ Դա վերաբերում է ոչ միայն օտարերկրյա, այլեւ տեղի գործարարներին, նշել է Բոստանջյանը։ «Այդ ամենին գումարվում են աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք զգալի ազդել են Հայաստանի վրա։ Եվրասիական միության առավելությունները մենք դեռ չենք զգացել։ Բայց մեր առջեւ ահռելի շուկա է բացվել, եւ երբ իրավիճակը կայունանա, կարող ենք զգա դրա օգուտները»,- ասել է Բոստանջյանը։