Օգոստոսի 29-ին Շիրակի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.45-ին ալկոհոլային թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Մայիսյան գյուղի բնակիչ, 20-ամյա Սերոբ Գրիգորյանը:
Ըստ բժիշկների` նրա վիճակը միջին ծանրության է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից:




























