Կալիֆորնիայի հարկային ծառայությունը հրապարակել է նահանգում ապրող, աշխատող կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ամենաանբարեխիղճ հարկատուների անունները, տեղեկացնում է  slavicsac.com-ը:

Հարկերից խուսափողների պարտքերի ընդհանուր գումարը գերազանցում է  133 միլիոն դոլարը: Ինչպես նշվում է փաստաթղթում, անունները հրապարակվում են պարտք ունեցող հարկատուի տեղեկացվելուց  30 օր անց: 

Պարտք ունեցողների ցուցակում նաեւ մի քանի հայակական ազգանուն կա: Օրինակ՝ Սարգիս եւ Մարինա Քարաջյանները Լոս Անջելեսից պետությանը պարտք են  4,3 միլիոն դոլար, Արտաշ Փափազյանը՝ ավելի քան   760 հազար դոլար:

Հարկերի վճարումից հետո հրապարակված անունները հեռացվում են ցուցակից: