Ձեռներեց Ամիրան Գեորգաձեն սկուտերով անցնող «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի անվտանգության ծառայության աշխատակից Կոնստանտին Սմիսլովին սպանել է, երբ վերջինը կանգնել է՝ հրաձիգին օգնելու համար:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին Գեորգաձեի վարորդի խոսքերի հիման վրա «Ռոսիա 24»-ի եթերում ասել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գեորգաձեն կրկնակի սպանությունից հետո զենքը ձեռքին ուղղվել է դեպի Կրասնոգորսկի շրջանի ղեկավար Բորիս Ռասսկազովի տուն: Նա սպանել է իր մոտով սկուտերով անցնող պատահական ականատեսին: Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է:
Նշենք, որ գործարարի վարորդը՝ Շոթա էլիզբարաշվիլին, ձերբակալվել է:




























