Ատրճանակները ոչ միայն տղաների սիրելի խաղալիքներն են, այլեւ տնաին տնտեսուհիների օգնականները խոհանոցում: Դա ապացուցել է PolyScience ամերիկյան ընկերությունը, որն ապխտող ատրճանակ է ստեղծել՝ Smoking Gun, որը 5 րոպեում բարբեքյուի բնական բույր է հաղորդում կերակրատեսակներին ու ըմպելիքներին:
Սարքի աշխատանքի սկզբունքը շատ հասարակ է՝ ատրճանակի հատուկ մասում փայտի կտոր են դնում, խոտեր, համեմունքներ ու նույնիսկ չոր ծաղիկներ, իսկ դրանցից ստացվող ծուխը դուրս է գալիս երկար խողովակի ծայրից, որը պետք է տեղադրել ընտրված կերակուրի կամ ըմպելիքի վրա: Ծուխը սենյակային ջերմաստիճան ունի, հետեւաբար դրա ազդեցությանը ենթարկվող մթերքները ոչ թե եփվում են, այլ ընդամենը անուշ բույր են ստանում: Ատրճանակը կարելի է ձեռք բերել ընկերության պաշտոնական կայքից՝ 99.95 դոլարով հայտնում է Kedem-ը:





























