Ամերիկյան Օրենգոն նահանգում կողոպտիչի են ձերբակալել, որն իրեն շատ տաօրինակ է պահել, հաղորդում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին, Փորթլենդում: Հանցագործը մտել է մասնավոր տուն եւ սկսել է հավաքել թանկարժեք իրերը: Հետո նա հանվել է, մտել անկողին, որտեղ քնած են եղել կին ու տղամարդ, եւ համբուրել տղամարդուն:
Տանտերն արթնացել է այն պահին, երբ կողոպտիչը դանակը ձեռքին բարձրացել է իր վրա: Տղամարդը կարողացել է հրել հանցագործին, վերցրել ատրճանակն ու երեք անգամ կրակել նրա ուղղությամբ, սակայն վերջինիս հաջողվել է փախչել, հաղորդում է Lenta-ն:
Ոստիկանության սերժանտ Փիթ Սիմփսոնը նշել է, որ իրենց հաջողվել է ձերբակալել հանցագործին ոչ հեռու գտնվողն դատարկ տանը:
Կասկածյալը 32-ամյա Ռիչարդ Դեֆեուդիսն է, որին տեղափոխել են հիվանդանոց պարզելու, թե նա թմրամիջոցների կախվածություն ունի, թե ոչ:





























