ԱՄՆ Կոնգրեսում Լիբիայի Բենղազի քաղաքում տեղի ունեցած միջադեպի հարցով տեղի ունեցած լսումները տեւել են 11 ժամ, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Կոնգրեսի հատուկ հանձնաժողովում, որը գլխավորում են հանրապետականները, պատասխանել է տրվող հարցերին, որ նա՝ այդ ժամանակ լինելով ԱՄՆ պետքարտուղար, իբր, բավարար միջոցներ չի ձեռնարկել պաշտպանելու համար Բենղազիում ամերիկյան հյուպատոսության աշխատակիցների անվտանգությունը: Հիշեցնենք, որ այդ հարձակման հետեւանքով սպանվել էին ԱՄՆ դեսպանը եւ երկրի երեք քաղաքացի:
Նշվում է, որ անգամ որոշ հանրապետականներ գնահատել են Քլինթոնի դիմացկունությունը ներկայացված մեղադրանքների դեմ:
«Ես ավելի շատ եմ մտածել տեղի ունեցածի մասին, քան դուք բոլորդ միասին վերցրած: Ես ավելի շատ քուն եմ կորցրել, քան դուք բոլորդ միասին վերցրած: Ես գլուխ էի կոտրում, թե ինչ էր կարելի անել եւ ինչ էր պետք անել»,-հայտարարել է նախկին պետքարուղարը, հաղորդում է Gazeta-ն:





























