Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովի մասնակիցները հոկտեմբերի 23-իր վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հավերժական կրակի մոտ, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ)։

Նշենք, որ հոկտեմբերի 23-24-ը Երեւանում կընթանա Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովը, որին կմասնակցեն ԲՈՒՀ-ի տարբեր շրջանավարտներ ողջ աշխարհից՝ պետական ծառայողներ, հայտնի տնտեսագետներ, մշակույթի գործիչներ, բիզնես հասարակության եւ խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման կազմակերպիչներն են Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների միությունը, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի հայկական ակումբը եւ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի զարգացման հիմնադրամը

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am