Մեքսիկայի հարավ-արեւմտյան ափերի մոտ «Պատրիսիա» փոթորիկը հասել է վտանգավորության մենաբարձր՝ 5-րդ կատեգորիային, հաղորդում է ԱՄՆ փոթորիկների ազգային կենտրոնը:
Քամու արագությունն, ըստ մասնագետների, արդեն անցել է 257 կմ/ժամ-ից:
Reuters-ի փոխանցմամբ, ցիկլոնը շարժվում է 20 կմ/ժամ արագությամբ եւ հիմա գտնվում է Կոլիմա նահանգի Մանսանիլյո քաղաքից 320 կմ հեռավորության վրա:
«Պատրիսիա» աղետաբեր փոթորիկը շարժվում է դեպի Մեքսիկայի հարավ-արեւմուտք»,-ասված է կենտրոնի կայքում:





























