Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 03.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրակի փողոցի թիվ 43ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 45 PM 045 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 33-ամյա Գ. Ջ.) եւ «Ռենո» մակնիշի AO75OOAO համարանիշի բեռնատարը (վարորդ՝ 48-ամյա Ա. Պ., Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի):
Գ. Ջ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:





























