ԱՄՆ Օքլահոմա նահանգում ձերբակալել են 33-ամյա կնոջը, որը հարբած վիճակում ընկել է մեքենայից, որից հետո մեքենան որոշ ժամանակ վարել է նրա երեքամյա որդին:
Տեղի ոստիկանության փոխանցմամբ, Թալոա Ֆոսթերը մեղադրվում է երեխային վտանգի մեջ թողնելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ականատեսները պատմել են, որ երբ մայրն ընկել է մեքենայից, երեխան նստել է ղեկին եւ փորձել է կառավարել այն: Մեքենայի մեջ եղել նաեւ փոքրիկի երկվորյակ եղբայրը:
Արդյունքում մեքենան բախվել է արգելապատնեշին: Ոստիկանության տվյալներով, երեխաներից ոչ մեկը չի տուժել:
Ինքը՝ Ֆոսթերը պնդում է, որ որդին արձակել է ամրագոտին, եւ ինքը վայր է ընկել ամրագոտին նորից ամրացնելու ժամանակ:





























