Մեքսիկայի ոստիկանությունը 800 մ երկարությամբ թունել է հայտնաբերել, որի միջոցով մաքսանենգները թմրանյութ էին տեղափոխում ԱՄՆ Սան Դիեգո քաղաք։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։ Մեքսիկական լրատվամիջոցների փոխանցմամբ Տիխուանա քաղաքից սկսվող թունելը պատկանում էր փախուստի մեջ գտնվող թմրաբարոն Խոակին Գուսմանին։ Պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։

Ոստիկանների վստահեցմամբ իրենք ձերբակալել են 16 կասկածյալի եւ առգրավել են 10 տոննա մարիխուանա, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Մեքսիկայի անվտանգության ազգայն հանձնաժողովից հայտնել են, որ դաշնային ոստիկանությունը 10 մ խորությամբ փորված թունելը հայտնաբերել է մի քանի շաբաթ տեւած հետաքննության արդյունքում։