ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Բատիկյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, քանի որ երկար տարիներ է՝ աշխատում է եւ ցանկանում է հանգստանալ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Բատիկյանն ասաց. «25 տարուց ավելի է՝ դատախազության համակարգում եմ աշխատում, հիմա կյանքի այլ պայմաններ են ստեղծվել, դրա համար դիմում եմ գրել: Գնում եմ հանգստանալու: Կհանգստանամ, հետո կորոշեմ»: Նա նշեց, որ այլ աշխատանքի առաջարկ չունի:

Նշենք, որ Կարեն Բատիկյանը դատախազության ավագ դատախազի պաշտոնում է 2015թ. ապրիլից: Մինչեւ այդ նա աշխատել է որպես Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ:

Հիշեցնենք, որ Կարեն Բատիկյանը աշխատանքից ազատվել է հոկտեմների 23-ին: