Վայոց Ձորի մարզում հոկտեմբերի 23-ին վթարից մահացած 19-ամյա Արտաշես Ալեքսանյանը սեփական ավտոմեքենայով Գորիսից էր վերադառնում, ուր գնացել էր նուռ բերելու՝ վերավաճառելու նպատակով: Այս մասին NEWS.am-ին ասաց Ներքին Դվինի գյուղապետը, որի համագյուղացին է մահացած երիտասարդը:

Գյուղապետը նշեց, որ երիտասարդը սովորական ընտանիքից էր, դպրոցահասակ քույր ուներ, հայրն ու մայրը հողագործությամբ էին զբաղվում: Արտաշեսի հայրը Արցախյան պատերազմի մասնակից է, հաշմանդամ:

Ընտանիքը ծագումով Գորիսից է, վերջին տարիներին է տեղափոխվել Նոր Դվին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երասխավան գյուղի մոտ 19-ամյա երիտասարդի վարած Վազ 2104 մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին: Վարորդը տեղում մահացել է։