Շոտլանդիայում դիսպետչերական ծառայությունների աշխատանքային խոտանի պատճառով Էդինբուրգի օդանավակայանում հետաձգվել են չվերթները։ Այս մասին ասված է հյուսիսբրիտանական տարածաշրջանի «օդային դարպասների» պաշտոնական կայքում։ «Շոտլանդիայում թռիչքների կառավարման կենտրոնի աշխատանքում տեղի ունեցած խոտանի պատճառով երկուշաբթի առավոտյան կհետաձգվեն չվերթները»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բրիտանիայի օդային երթեւեկության վարչության ազգային կենտրոնի (NATS) տեղեկություններով՝ տեխնիկական խոտանը տեղի է ունեցել անցյալ գիշեր Պրեստվիկի դիսպետչերական կենտրոնում։ «Պատճառները պարզվել են, այս պահին տարվում են անհրաժեշտ աշխատանքներ»,- ասված է NATS-ի հաղորդագրության մեջ։

Sky News—ի փոխանցմամբ խոտանն ազդել է նաեւ Գլազգոյի եւ Աբերդինի օդանավակայանների գրաֆիկի վրա։