Լոռու մարզի անտառները վտանգված են, եւ այստեղ ակնհայտ է պահպանության ու վերահսկողության իսպառ բացակայությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:
«Այս տեսանյութում կտեսնեք ընդամենը մի շատ փոքր հատված Դսեղի անտառտնտեսությունում տիրող խայտառակ վիճակից:
«Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված առաջին դաշտային աշխատանքների արդյունքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի եւ Եղեգնուտի անտառտնտեսությունների մի քանի տեղամասերի տարածքում, հայտնաբերեց հազարից ավել տարբեր տեսակի անօրինական հատված ծառ։ Դրանցից մոտ 250-300-ը թարմ հատված էին, իսկ մնացածը՝ մինչեւ 5 տարվա վաղեմության։ Անտառում ամենուրեք մնացած կոճղերն ունեին 10-ից մինչեւ 90 սմ տրամագիծ։ Երկու օրվա ընթացքում մեր հավաքագրած նյութերի ծավալներն այնքան մեծ են, որ ստիպված ենք դրանք ներկայացնել մաս-մաս։
Կոչ ենք անում այս ոլորտի համար պատասխանատու բոլոր պետական պաշտոնյաներին դուրս գալ իրենց աշխատասենյակներից, անձամբ ծանոթանալ Հայաստանի անտառներում տիրող վիճակին եւ անհապաղ քայլեր ձեռնարկել այս անվերահսկելի անտառահատումները կանխելու ուղղությամբ»,-ասված է նախաձեռնության հայտարարությունում:
.jpg)
.jpg)





























