Երեւանում օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հոկտեմբերի 23-ին, «ՄԵՐԿՈՒՐԻ»  ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Յունիբանկը» ճանաչվել է Հայաստանի ժողովրդական բանկ:

Բանկի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցանակների են արժանացան տնտեսության տարբեր   ոլորտներում նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեղող ընկերությունները։ «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնն է ճանաչվել Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում: Մրցանակը եւ պատվոգիրը «Յունիբանկին» հանձնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 Գնահատելով անցած ճանապարհը, վստահորեն կարելի է ասել, որ «Յունիբանկը» գործունեության 14 տարիների ընթացքում դարձավ հայաստանյան ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը եւ գրանցեց նշանակալի արդյունքներ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար եւ փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: «Յունիբանկը» մշտապես առանձնացել է նաեւ նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, իննովացիոն բանկ: Այսօր «Յունիբանկը» հնարավորություն է տալիս իր հաճախորդներին սպասարկվել` ոչ միայն այցելելով բանկի 45 մասնաճյուղերից եւ 50 պրոմո կետերից մեկը, այլ նաեւ գործարքներ կատարել ինքնուրույն` ժամանակակից տեխնոլոգիաների եւ սարքավորումների միջոցով: Օրինակ, տերմինալներով կարելի է կատարել վարկի մարում, հաշվի համալրում կամ կոմունալ վճարումներ:

«Շնորհակալ ենք հասարակությանը նման բարձր գնահատականի համար:  Այսօր Յունիբանկը սպասարկում է մոտ 300 հազար հաճախորդի, ապառիկ եւ կանխիկ վարկերի ծավալով զբաղեցնում առաջատար դիրքեր, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներով՝ լավագույն հնգյակում է», - լրագրողների հետ զրույցում ասել է «Յունիբանկի» Վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանը:

 Որպես իրական ժողովրդական բանկ` «Յունիբանկն» այս տարի հնարավորություն ընձեռեց իր հաճախորդներին դառնալ նաեւ բանկի բաժնետեր: Առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով բանկն իրականացնելու է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Շուկայի դրական արձագանքը եւ հասարակության հետաքրքրվածությունը բանկի բաժնետոմսերով մեկ անգամ եւս փաստում են հաճախորդների եւ ներդրողների ունեցած վստահության մասին:

 «Մենք հնարավորություն ենք տալիս մեր հասարակությանը, այդ թվում` նաեւ մեր հաճախորդներին դառնալու Յունիբանկի բաժնետեր եւ միասին մասնակցելու բանկի զարգացման ռազմավարությանն ու կառավարմանը: Սա է իրական ժողովրդական բանկի գաղափարը», - նշել է Գոհար Գրիգորյանը: