Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հերքում է մամուլի տեղեկություններն այն մասին, թե Նաիրա Զոհրաբյանի՝ դեսպան նշանակվելու դեպքում ինքն է դառնալու կուսակցության նախագահը:
«Ես նման մտադրություն ու միտք չունեմ: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Գիտեք՝ կուսակցության նախագահի աշխատանքը հե՞շտ է: Չկա նման բան, եթե լավ ես աշխատում, դժվար աշխատանք է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» օրաթերթը գրել էր, որ չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԲՀԿ-ում կուսակցական նոր տրանսֆորմացիաներ տեղի ունենան, կուսակցության ղեկավարումը հանձնվի Աբրահամ Մանուկյանին, իսկ Նաիրա Զոհրաբյանը մեկնի Բրյուսել՝ դիվանագիտական աշխատանք անելու:
Նաիրա Զոհրաբյանը եւս հերքել է այդ լուրերը:





























