Երեւանի հյուրանոցներից մեկում հոկտեմբերի 24–ին արտառոց դեպք է գրանցվել։  NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հյուրանոցի համարում սկանդալ է տեղի ունեցել  այցելուների միջեւ: 

Երեք տղամարդ մի կնոջ  հետ սեռական հարաբերություն են ունեցել,  սակայն տղամարդկանցից  մեկը դժգոհելով մատուցած ծառայություններից`  հետ է պահանջել նախապես վճարած գումարը: Նրանք վեճի են բռնվել, որի ժամանակ բռուցքներով հարվածներ են  հասցրել միմյանց:

Կնոջը հարվածներ հասցնելուց հետո տղամարդը նրա  պայուսակից խլել է նախապես տված գումարը, որից հետո կնոջը վռնդել  սենյակից: Վերջինս հյուրանոցից դուրս գալով` շտապել է մոտակա ոստիկանության բաժին` գումարը հետ ստանալու  ու իրեն ծեծի ենթարկողին պատժելու պահանջով: