Բելգիայի իրավապահ մարմինները ձերբակալել են մի մարդու, որին կասկածում են այսօր երկրի հարավում՝ Ֆլավին քաղաքում զորանոցի վրա հարձակում կատարելու մեջ:  Այս մասին հայտնել է Վենսան Մաքը ՝ Բելգիայի հարավային դաշնային մարզի՝ Վալոնիայի մայրաքաղաքի դատախազը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ զորամասի տարածք էր մտել մի ավտոմեքենա, որտեղից դուրս էր եկել մի մարդ  ու հրաձգություն սկսել: Զինվորները պատասխան կրակ էին բացել, որից հետո հարձակվողը փախուստի էր դիմել:

Որոշ տվյալներով, հարձակվողի ավտոմեքենայում կարող էր ռումբ լինել: Նշում են նաեւ, որ չարագործը մենակ էր մտել զորանոցի տարածք: