Երեւանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանն ու նրա կինը՝ Գայանե Մկրտումյանը, որոնք գտնվում են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, գանգուղեղային ծանր վնասվածքներ են ստացել:
Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ երկու տուժածներն էլ ունեն պոլիտրավմա, գանգուղեղային ծանր վնասվածք, բազմակի ոսկրային կոտրվածքներ: Մհեր Մկրտումյանի վիճակը ծայրահեղ ծանր է, Գայանե Մկրտումյանի վիճակը՝ ծանր:
Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 25-ին, ժամը 18։30–ին, 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ` 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին: Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Վարորդի եղբայրը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ տուժածները վազելով հատելիս են եղել փողոցը անթույլատրելի մասից:





























