Մոսկվայի Լյուբլինի դատարանը կքննի հայտնի ռոք-երաժիշտ Գարիկ Սուկաչովի դիմումը, ով երեք տարի առաջ 30 հազար դոլար պարտք է տվել Մարի Ցարկովոյին։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին Սուկաչովը հայտնել է, որ նա հետ չի ստացել այդ գումարը։
Ներկայումս Սուկաչովը պահանջում է նաեւ 1 միլիոն ռուբլի փոխհատուցում վճարել իբրեւ տոկոս, որ Մարիան այդքան ժամանակ օգտագործել է իր գումարները։
Այսպիսով Սուկաչովը պահանջում է 30 հազար դոլար գումարած 1,161 միլիոն ռուբլի որպես տոկոս։ Պատասխանող կողմի արձագանքը դեռ պարզ չէ, նույնիսկ հայտնի չէ, թե, նա դատարան կներկայանա՞, թե՝ ոչ։




























