Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից 20 կմ հեռավորության վրա գտնվող Գիսար բնակավայրում տեղի է ունեցել հսկայական սեխի տեսքով կառուցած «չայխանեի» հանդիսավոր բացման արարողությունը։
Բնակավայրի 3-հազարամյակին նվիրված միջոցառումներին ներկա է եղել նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Նոր շինության բարձրությունը 43 մետր է, լայնությունը՝ 55 մետր, իսկ երկարությունը՝ ավելի քան 100 մետր, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։




























