Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նոր նախագահ, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը խոստանում է, որ հանձնաժողովն աշխատելու է՝ առանց որեւէ կողմնապահության:
«Բոլոր պատգամավորները հավասար են օրենքի առաջ, եւ ես՝ որպես հանձնաժողովի նոր նախագահ, վստահեցնում եմ, որ որեւէ կողմնապահություն չի լինելու: Մեզ համար նշանակություն չի ունենալու, թե ընդդիմությունից են պատգամավորները, թե իշխանությունից»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Բաբայանը:
Նշենք, որ ըստ կանոնակարգի՝ այս նստաշրջանում էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահը պետք է լինի ԲՀԿ խմբակցությունից, որի ներկայացուցիչը Վահան Բաբայանն է:
Հիշեցնենք, որ մինչեւ այդ հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն էր, որը 2015թ. սեպտեմբերի 5-ին նշանակվել է արդարադատության նախարար: Նրա պատգամավորական մանդատը հանձնվել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանին, իսկ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում նրան փոխարինել է Սամվել Ֆարմանյանը:





























