ԱՄՆ-ում որսորդական շան պատճառով նրա տիրուհին որսի ժամանակ հրազենային վնասվածք է պատճառել։ 25-ամյա Էլիս Քարթերը անցյալ շաբաթ Ինդիանայի նահանգի հյուսիսում բադ որսալիս էր եղել եւ որոշել էր մի փոքր հանգստանալ՝ նստելով գետի ափին եւ հրացանը հենելով քարին։

Լաբրադոր ցեղատեսակի նրա շունը հրել էր հրացանը, այն վայր էր ընկել եւ կրակել որսորդուհու ոտքին, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ճակատագրի քամահրանքով շան մականունը Թրիգեր է (Ձգան)։ Էլիսը կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերել։ Կինը ձախ ոտնաթաթի մակերեսային վնասվածք է ստացել։