Անհայտ զինյալները 14 մարդու են առեւանգել Աֆղանստանի հարավարեւելյան Զաբուլ նահանգում, հայտնել է Hama Press գործակալությունը:
Նրա տվյալներով՝ բոլոր պատանդները մեկ ընտանիքի անդամներ են, այդ թվում կանայք ու երեխաներ : Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար:
Ռեգիոնի իշխանությունները դիմել են Աֆղանստանի ղեկավարությանը ՝ խաղաղ քաղաքացիների ազատելու ուղղությամբ շտապ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ բացահայտ խնդրանքով: Հակառակ դեպքում, ինչպես նշում են տեղի աշխատակազմում, տվյալ միջադեպը կարող է հանգեցնել բախումների Զաբուլում բնակվող ցեղերի միջեւ, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























