Չինաստանի փոխարտգործնախարար Չժան Եսույը իր մոտ է հրավիրել ԱՄՆ դեսպան Մասք Բոքուսին Հարավչինական ծովում ամերիկյան ականակիր նավի հայտնվելու կապակցությամբ բողոքի նոտա հանձնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Եսույը ԱՄՆ-ի կազմակերպած պարեկությունը ծայրահեղ անպատասխանատու քայլ է որակել եւ Վաշինգթոնին կոչ է արել դադարեցնել վտանգի տակ դնել Չինաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, փոխանցում  է  Gazeta-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չինաստանի իշխանությունները բողոք են հայտնել Հարավչինական ծովում ԱՄՆ գործողությունների կապակցությամբ, որոնք, նրանց կարծիքով, վտանգում են Չինաստանի անվտանգությունը։ Ինչպես ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, ամերիկյան ականակիր նավը Հարավչինական ծովում հատել է Չինաստանի 12-մղոնանոց գոտին, ինչը վտանգ է ներկայացնում Չինաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար, ինչպես նաեւ սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Սպրատլիի արշիպելագի կղզիներին հավակնում է միանգամից 6 պետություն՝ Վիետնամը, Չինաստանը, Թայվանը, Մալայզիան, Ֆիլիպինները եւ Բրունեյը։