Ոստիկանությա Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ժամը 14.10-ին, 1962 թ. ծնված Գեղեցիկ Ս.-ն կամավոր հանձնել 7.62 մմ տրամաչափի փամփուշտ,5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտ եւ «Ֆ1» տիպի նռնակ` պայթուցիչով, եւ հայտարարել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը իրենց ցախանոցի տանիքում` տանիքի վերանորոգման աշխատանքների կատարման ժամանակ, եւ որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, ով դրանք ձեռք էր բերել 1994 թ. ԼՂՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























