Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Երեւանի Բագրատունյանց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, ապօրինի զենք պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գոռ Ի.-ին, ում ձեռքի պայուսակից հայտնաբերվել է «Ատմագա» գազային ատրճանակ՝ փամփշտատուփում՝ 4 փամփուշտով, նույն պայուսակի մեջից՝ 2 փամփուշտ եւ զենք պահելու եւ կրելու ժամկետանց լիցենզիա:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























