Արտաշատում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հրազենային վնասվածք ստացած եղբայրներին տեղափոխել են Երեւանի «Մալաթիա» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաշատի հիվանդանոցից, որտեղ առաջին բուժօգնություն են ստացել եղբայրները:
«Եղբայրներից մեկը վնասվածք ուներ ազդրի շրջանում, մյուսը՝ սրունքի: Մեզ մոտ բուժօգնություն են ստացել եւ միանգամից տեղափոխվել են Երեւան»,- ասացին հիվանդանոցից:
Նշենք, որ եղբայրներից Աշոտ Բաղդասարյանը 37 տարեկան է, մյուսը՝ Արմեն Բաղդասարյանը 36 տարեկան:
Ավետի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին կրակոցներ են հնչել Արտաշատում, երկու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի հանգամանքները պարզվում են։





























