Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 12 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շրջանի իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
Ենթադրաբար ուղղաթիռը գնդակոծման է ենթարկվել, ինչից հետո վայր է ընկել առափնյա տարածքում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ուղղաթիռը վերադառնում էր տեղի բնակավայրերից մեկի բանկի համար գումար փոխանցելու նպատակով իրականացված թռիչքից, սակայն հետդարձի ճանապարհին որոշել էր նաեւ մարդկանց տեղափոխել, փոխանցում է Gazeta-ն։




























