Եվրամիությունը Ալժիրին, Հորդանանին, Մարոկկոյին եւ Լիբանանին ավելի քան 360 մլն եվրո կտրամադրի։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«ԵՄ-ն Միջերկրական ծովի հարավային երկրներին՝ Ալժիրին, Հորդանանին, Լիբանանին եւ Մարոկկոյին 365.5 մլն եվրո է հատկացնում մասնավոր սեկտորի զարգացման, ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու եւ կյանքի պայմանների բարելավման համար»,- ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Գումարի մեծ մասը՝ 237 մլն եվրոն, կտրամադրվի 4 երկրների մասնավոր սեկտորի աջակցության համար։ Եվս 100 մլն եվրո կհատկացվի քաղաքացիների կենսամակարդակի բարելավման, մասնավորապես առողջապահական ծառայություններից օգտվելու համար։ Մնացած 28.5 մլն եվրոն կտրամադրվի Ալժիրում, Լիբանանում եւ Մարոկկոյում ժողովրդավարական բարեփոխումների նպատակով։





























