Ռուսական ռուբլու անկման պայմաններում պետք է համալիր լուծումներ գտնել Հայաստանի ֆերմերների համար: Այս մասին հոկտեմբերի 27–ին ԱԺ-ում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Մենք տեսել ենք պետմարմինների ամենօրյա աշխատանքն ու գյուղացիների դժվարությունները: Եվ մեր կուսակցությունը դիտորդի դերում չի մնացել: Մենք մեկնել ենք տարբեր տեղեր ու հանդիպել մարդկանց հետ: Բայց բերքի գնման խնդիրները դեռ լուծված չեն: Դրանց պատճառը ռուբլու փոխարժեքի նվազումն է Ռուսաստանում՝ հայկական գյուղատնետսական ապրանքների հիմնական գնորդ երկրում: Այսինքն խնդիրները կմնան, ու դրանց համար լուծումներ է պետք գտնել»,- ասել է Մելքումյանը: Նրա խոսքով այդ պայմաններում ավելորդ չէր լինի նորից մտածել ագարակատերերին տրամադրվող վարկերի տոկոսները սուբսիդավորելու մասին:
Նշենք, որ 2014 թ. սեպտեմբերի 9-ից մինչեւ 2015 թ. սեպտեմբերի 9-ը ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ 83.6 տոկոսով արժեզրկվել է:





























