ԱՄՆ-ը «դուռը բաց է թողնում» Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ միջազգային կոալիցիային մաս կազմելու համար: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Մենք Ռուսաստանի առաջ դուռը բաց կթողնենք, որպեսզի նա կարողանա դրական ներդրում ունենալ Սիրիայի հակամարտության լուծման գործում», -ասել է նա:

Քարթերը նշել է, որ ամերիկյան զինվորականները Ռուսաստանին թույլ չեն տա խանգարել միջազգային կոալիցիայի գործողություններին կամ էլ ազդել նրա ընթացքի վրա: