Մասամբ ճանաչված Կոսովոյի իշխանությունները Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր են ստորագրել, հայտնում է Associated Press-ը։
Փաստաթուղթը Ստրասբուրգում ստորագրել են հանրապետության վարչապետ Իսա Մուստաֆան եւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Կողմերը հույս են հայտնել, որ համաձայնագիրը երկու կողմից ամբողջովին կվավերացվի, փոխանցում է Gazeta-ն։
Համաձայնագրով նախատեսվում է մի շարք միջոցներ ձեռնարկել Կոսովոյում բիզնես վարելու պայմանները բարելավելու համար, այդ թվում՝ Եվրամիության մատակարարների համար թեթեւացնել տուրքի բեռը։
Կոսովոն ԵՄ-ից ինտեգրման ոլորտում հետագա քայլեր եւ առաջին հերթին վիզային ռեժիմի պարզեցում է ակնկալում։





























