Արցախի Հանրապետության Ազգային ժողովում 27-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի, փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների ու աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկվել են 2-րդ նստաշրջանի օրակարգում ներառված օրինագծերը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի պատրաստվածության վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին:





























