Ղարաբաղյան հակամարտության արագ լուծման սցենար չկա, եւ ներկայիս պայմաններում քիչ հավանական է որեւէ առաջընթաց։ Այս մասին հոկտեմբերի 27-ին՝ «Երկխոսություն» միջազգային մամուլի կենտրոն» նախագծի շրջանակներում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի վերլուծաբան Կոնրադ Զաշթոֆթը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում ժամանակ առ ժամանակ նկատվող էսկալացիային եւ խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարներին։
Նրա խոսքով՝ ներկայումս Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության ամենաազդեցիկ արտաքին ուժն է։ «Դրա հետ մեկտեղ Մոսկվան շահագրգռված չէ այդ խնդրին լուծում գտնելու հարցում։ Այդ հակամարտությունն օգտակար գործիք է Կրեմլի ձեռքում Երեւանի եւ Բաքվի հետ դիվանագիտական խաղեր խաղալու համար»,- նշել է Կոնրադ Զաշթոֆթը։





























