Հայկական ԱԷԿ-ը հիմա լիովին անվտանգ է: Այս մասին հոկտեմբերի 27-ին Երեւանում լրագրողներին հայտնել է Հայաստանի նախագահին առընթեր ատոմային էներգետիկայի անվտանգության հարցերով խորհրդի նախագահ, ՄԱԳԱՏԷ-ի խորհրդատվական խորհրդի անդամ Ադոլֆ Բիրքհոֆերը:
«ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը համեմատելի է նման կառուցվածքի մյուս կայանների հետ: Դա հաջողվել է ապահովել բազմամյա աշխատանքներով: Հիմա կայանը համապատասխանում է անվտանգության լավագույն միջազգային նորմերին»,- շեշտել է Բիրքհոֆերը:
Հիշեցնենք, որ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը ծրագրում են սկսել 2018 թ. ու շահագործման հանձնել մինչեւ գործող կայանի փակումը՝ 2027 թ:





























