Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 28-ին ԱՊՀ հատուկ ծառայությունների պատվիրակությունների ղեկավարների հետ կքննարկի Սիրիայում ու Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Պուտինը կընդունի անվտանգության ու հատուկ ծառայությունների մարմինների պատվիրակությունների ղեկավարներին, որոնք մասնակցում են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հատուկ ծառայությունների ու անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ծրագրում են քննարկել ԱՊՀ երկրների տարածքում հակաահաբեկչական գործունեության հիմնական ասպեկտները ու Սիրիայում ու Աֆղանստանում նախապատրաստում անցած ահաբեկչական կազմակերպություններին ու խմբերին դիմադրելու հարցերը, հայտնում է Gazeta-ն: