Թուրքիայում մեծ արձագանք է գտել Ստամբուլի «Քամփ Արմեն» անունը կրող մանկատան վերադարձը Գեդիկ փաշայի հայկական եկեղեցուն։ Սոցցանցերում բազմաթիվ թուրք եւ քուրդ առաջադեմ գործիչներ իրենց գոհունակություն են հայտնել այդ կապակցությամբ։

Թուրքական Hurriyet-ի խմբագիր Էյուփ Ջանը գրառում է արել այս կապակցությամբ. «Այսօրվա իմ լասած ամենալավ լուրն է։ Վերջապես կատարվեց Հրանտ Դինքի ցանկությունը»։

Նշենք, որ Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը հայտարարել է, թե մանկատան շենքի սեփականության վկայականի վերադարձի հետ կապված բոլոր աշխատանքներն ավարտված են եւ շենքն այժմ եկեղեցուն է պատկանում։

Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատունը 1987-ին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ վաճառվել թուրք գործարարի։ Վերջինս էլ որոշել է քանդել մանկատունը եւ էլիտար տներ կառուցել։ Հասարակական ճնշման արդյունքում մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել է։

Հիշյալ մանկատանն են մեծացել նաեւ Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։

Մանկատան տարածքում ամիսներ շարունակ հերթապահում են հայ ակտիվիստները։