Սիրիական պետության ընդհանուր սկզբունքների շրջանակում ցանկացած քաղաքական լուծում պիտի հաշվի առնի երկրի տարածքային ամբողջականության պահպանումը, քաղաքացիների կյանքի եւ շահերի պաշտպանությունը: Պետությունը կողջունի այն որոշումը, որ կկայացնի սիրիացի ժողովուրդը: Նման բովանդակությամբ պաշտոնական հայտարարություն է տարածել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը ի պատասխան վերջերս Դամասկոս այցելած ռուսական խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչների հարցերին Բաշար Ասադի՝ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին:
Ինչ վերաբերում է վերջերս առաջ քաշված գաղափարներին եւ նախաձեռնություններին, հայտարարույթան մեջ նշվում է, որ նախագահ Ասադը իր բազմաթիվ ելույթներում եւ հարցազրույցներում բազմիցս ընդգծել է. ոչ մի քաղաքական կամ այլ նախաձեռնություն չի կարող իրականացվել Սիրիայում առանց ահաբեկչության վերացման եւ կայունության վերականգնման:





























