Իսրայելը շահագրգիռ է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրել, ասել է Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետի անդամ, Երուսաղեմի գործերով նախարար, ինչպես նաեւ ռուս-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Զեէվա Էլկինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կարծում ենք, որ դա մեծ ներուժ ունի իսրայելական տնտեսության համար եւ կարող է շահեկան լինել նաեւ Մաքսային միության անդամ երկրների համար: Ես կարծում եմ, որ այդ հարցը հետաձգելու ոչ մի պատճառ չկա»,- ասել է նա:
Նախարարի խոսքով Իսրայելի ու ԵՏՄ –ի բանակցություններին «բարձր գերակայություն» է տրված: Էլկինը նաեւ պատմել է, որ մտադիր է առավելագույնս արդյունավետ դարձնել դրանք ու նաեւ նշել, որ իրենք Ռուսաստանին առաջարկում են արդեն 2016 թ. սկզբին սկսել բանակցությունները ու 2016թ. ընթացքում բանակցությունների առնվազն երկու փուլ վարել:
Ճշտում են, որ համաձայնագիրը կնքելու ժամկետը պայմանավորված կլինի նրանով, թե քանի բարդ հարց պետք կլինի լուծել:





























