Բաքվում ձերբակալվել է օձերով գուշակություն անող մի կին, որը, պարզվել է, սովորական խաբեբա է:
Vesti.Az-ի փոխանցմամբ, 55-ամյա Թամիլա Սալամովան կասկածում են 2014 թվականի նոյեմբերին որպես էքստրասենս ներկայանալու եւ Տարանա Բաբաեւայից 4200 մանաթ վերցնելու մեջ: Սալամովան Lider TV-ով հեռարձակվող «Ekstra Hiss» մրցույթի հաղթողն է, հյուրընկալվել է նաեւ բազմաթիվ հեռուստահաղորդումներում:
Էքստրասենսի կայքում նշվում է, որ Թամիլա Սալամովան «մարդկանցից եւ տներից քշում է չարքերին, սատանաներին եւ չար ոգիներին»: Նա տանը օձեր է պահել եւ նրանց օգնությամբ գուշակություններ արել:
Ավելի վաղ երկու տուժած քաղաքացիներ դիմել էին ոստիկանություն՝ հայտարարելով, որ Սալամովան իրենցից գումար է շորթել եւ յուրացրել: Կինը չի ներկայացել ցուցմունք տալու եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:





























