Ամերիկյան JetBlue բյուջետային ավիաընկերությունը ծրագրում է ագարակ բացել Նյու Յորքի Ջոն Ֆ. Քենեդիի անվան օդանավակայանում: Ագարակը գտնվելու է թիվ 5 տերմինալի բացօթյա տարածքում: Ավելի քան 7 ք/կմ մակերեսի վրա 3000 արկղ կտեղադրվի, որոնց մեջ կարտոֆիլ ու զանազան խոտեր կաճեն՝ օրինակ ռուկոլա, բազուկ, անանուխ ու ռեհան: Այս բույսերը հատուկ են ընտրվել, որպեսզի չգրավեն թռչունների կամ կենդանիների ուշադրությունը:

Ակնկալվում է, որ ագարակում տարեկան 450 կգ կապույտ կարտոֆիլ կաճեցնեն: JetBlue ավիաընկերությունը պարբերաբար սննդային թափոններ կստանա տերմինալի ռեստորանից՝ ագարակի համար օրգանական պարարտանյութեր ստեղծելու համար, հայտնում է Kedem-ը: